HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ամերիկյան մի քանի ինքնաթիռի կործանման մասին

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ին կործանվել են ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռներ։ CNN-ը, հղում անելով Քուվեյթի պաշտպանական գերատեսչությանը, նշել է, որ բոլոր ինքնաթիռների անձնակազմերին հաջողվել է կատապուլտվել, նրանք ողջ են ու տեղափոխվել են հիվանդանոց։

Այլ մանրամասներ Քուվեյթի ՊՆ-ն չի հայտնել։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին Քուվեյթում ամերիկյան կործանիչներից մեկի վթարի կադրերը։ CNN-ը տեղորոշել է տեսանյութի նկարահանման վայրը՝ հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ալ-Սալեմ ռազմաբազայից 10 կիլոմետր հեռավորության վրա։

Թե որտեղ են կործանվել ռազմական մյուս ինքնաթիռները, չի նշվում։

Իրանը փետրվարի 28-ից հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքի այն երկրներին, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան։ Այդ երկրների թվում են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Օմանը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Իրաքը և Հորդանանը։

Լուսանկարը՝ The Economic Times-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter