Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթեւեկության մեջ ավելացել է այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակը:
«Այս մասին ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 2-ի հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը:
«Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ»,- նշել է Ղազարյանը։
Զեկուցողը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել առաջարկված նախագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ unsplash.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել