HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Ասրյանն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն։ Հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ 

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման ուղղությունները՝ ընդգծելով Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության կարևոր դերն այս գործընթացում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter