HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունը ստացել է 327 դիմում

Գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 327 դիմում` 231 քաղաքացուց (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 210 քաղաքացուց` 286 դիմում, այսինքն` 41 դիմումով ավելի), որից 31-ը կրկնակի, իսկ 65-ը` կրկնօրինակ (նախորդ տարվա 76-ի դիմաց): 

Ստացված դիմումներին օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում ընթացք է տրվել կամ ուղարկվել են դատախազության այլ ստորաբաժանումներ եւ այլ մարմիններ` դրանք լուծման համար:

Մուտքագրված դիմումներից 24-ը գլխավոր դատախազություն է վերահասցեագրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, որոնցից 9-ը` նախագահի աշխատակազմից, 2-ը` Ազգային ժողովի աշխատակազմից, 3-ը` մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից եւ 10 դիմում ստացվել է այլ պետական մարմիններից, իսկ Կառավարությունից դիմում չի ստացվել:

Մարդու իրավունքների պաշտպանից ստացված 3 դիմումներից 1-ը հսկողության է վերցվել գլխավոր դատախազի կողմից, 2-ը` գլխավոր դատախազի տեղակալների կողմից:

2012թ. առաջին կիսամյակում քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման բաժնի միջոցով կազմակերպվել է 353 քաղաքացու ընդունելություն:

Իսկ ընդհանուր առմամբ դատախազության բոլոր ստորաբաժանումներում 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 5529 դիմում` 4133 քաղաքացուց, եւ դիմումներով ու բողոքներով ընդունելության է ներակայացել 1279 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter