HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համլետ Մանուկյանը՝ 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ: Այս մասին հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51 %):

Համլետ Մանուկյանի հետ լավագույնի կոչման համար պայքարել են նաև սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Պորտուգալիայի ներկայացուցիչ Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Տոֆիգ Ալիևը, սպորտային մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն շվեյցարիացի Նոէ Զայֆերտը, սպորտային մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Համլետ Մանուկյանը / ©Simone Ferraro

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter