HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուլիգանություն Ախթալայում

Երեկ՝ ժամը 18:50-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ախթալա քաղաքի բնակիչ Արսեն Չիչյանը և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև ոտքերով հարվածել ու վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել է կատարվածի մասին և հորեղբոր որդու՝ Վաչագան Խաչիկյանի հետ գնացել են Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել են նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին և Նունե Խաչիկյանին:

Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի  քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով  հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել Էդգար Հախվերդյանին և Արսեն Չիչյանին  ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ  ներգրավելու մասին, նրանց նկատմամբ  հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:

Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիչյանի տնից՝ 3 հատ փամփուշտ:

«ՄՆշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն»,- հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանություններ (3)

Gohar
amot axtalecinerin
Akh Tamar
Verjapesss, vostikanutyun@ texic sharjvec... es inch anamotutyun e, es inch en anum Serobi dzager@??? Serobn ov darav, vor nra ankirt tujoxnern el senc varven..
Karen
Bayc bodol minchev hima xiaya azatutyan mej??????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter