HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«News.am»-ը հայց է ներկայացրել Արարատ Միրզոյանի և ԱԳՆ-ի դեմ

«Նյուզ Էյէմ» ՍՊԸ-ն, որն իրականացնում է լրատվական գործունեություն, հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նախարարության դեմ՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տվյալները հերքելու և ներողություն խնդրելու պահանջով։

2026թ. փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Արտաքին գործերի նախարարության էջում նկար և կից գրառում է հրապարակվել, որտեղ երևում է նախարար Արարատ Միրզոյանն ու մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «News.am»-ի անվանումը՝ «FAKE NEWS» ջրանշմամբ։

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2026թ. հունվարի 29-ին մամուլի ասուլիսում խոսել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի մասին։ Դրան հաջորդել է նախարարի արձագանքը, սակայն հետո նախարարությունը մոնիտորինգ է արել և պարզել, որ որոշ լրատվամիջոցներ պարզաբանումը չեն տարածել ու դրա վերաբերյալ գրառում կատարել՝ «FAKE NEWS» նկարով և գրառմամբ։

«Նյուզ Էյէմ»-ը հայցադիմումով պահանջում է, որ Արտաքին գործերի նախարարությունը և Արարատ Միրզոյանը նախարարության ֆեյսբուքյան էջով, բոլորին հասանելի եղանակով, հրապարակայնորեն հերքեն 2026թ. փետրվարի 4-ի հրապարակման մեջ տեղ գտած` լրատվամիջոցի գործարար համբավն արատավորող և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Մասնավորապես՝ լրատվամիջոցը արատավորող և զրպարտիչ է համարում «տարածել են բացառապես սուտ հայտարարությունը..., չունեն անաչառ լրատվությամբ զբաղվելու առաքելություն..., ըստ երևույթին դրա համար չեն ֆինանսավորվում…, ապատեղեկատվություն տարածող «ԶԼՄ» արտահայտություններն ու կից լուսանկարի «FAKE NEWS» մակագրությունը:

Լրատվամիջոցը պահանջում է նույն եղանակով, «Հերքում» խորագրի ներքո հրապարակել հերքման տեքստ։ Բացի այդ, պարտավորեցնել Արտաքին գործերի նախարարությանը և Արարատ Միրզոյանին վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն ներողություն խնդրել «Նյուզ Էյէմ» ՍՊԸ-ից նույն գրառման մեջ հնչեցված հետևյալ վիրավորական արտահայտությունների համար`  կողմնակալ մնալու՝ իրենց համար արդեն առօրեական դարձած գայթակղությունից..., նրանցից անաչառություն ակնկալելը սին հույս կլիներ..., ստերի և դրանք տարածող «ԶԼՄ»-ների...:

Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվել է երեկ՝ մարտի 4-ին, և վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter