HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջափնյակի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանին:

Դատախազության Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2011-2012 թվականներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 2018 թվականն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արտավազդ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք.
  • 2 շարժական գույք.
  • 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
  • 325 միլիոն 574 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ: 

Լուսանկարը՝ 168.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter