Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հարձակումը և դեսպանին կանչել ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է այսօր Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ իրանական անօդաչուների հարձակումը։ Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս նշել է, որ 2 անօդաչու է եղել։
«Խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և տուժել երկու խաղաղ բնակիչ: Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բաքուն Թեհրանից պահանջել է սեղմ ժամկետներում հստակեցնել այս հարցը, տալ համապատասխան բացատրություններ և ձեռնարկել անհրաժեշտ հրատապ միջոցներ՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար:
«Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկել։ Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Իրանական կողմին կփոխանցվի վճռական բողոք և կհանձնվի համապատասխան բողոքի նոտա»,- ասված է հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել