HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն և հրդեհ Կոտայքի մարզի գազալցակայաններից մեկում. կա տուժած

Մարտի 6-ին, ժամը 07։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած։

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter