HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը:

Զրուցակիցները խոսեցին նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter