HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկը դարձել է հայկական ֆուտբոլի առաջատար «Փյունիկ» ակումբի կանանց և երիտասարդական թիմերի տիտղոսային հովանավորը, ինչպես նաև իր հովանու տակ է առել «Փյունիկ» ակադեմիայի երկու պատանեկան թիմերը:

Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը նշել է․ «Փյունիկ ֆուտբոլային ակումբի հետ այս համագործակցությունը մեր բնական արժեքների արտահայտումն է: Այս համագործակցությամբ մենք նաև ցանկանում ենք ներդրում ունենալ մեր ֆուտբոլասեր երեխաների աճի և զարգացմանը: Մենք վստահ ենք, որ համատեղ համագործակցությամբ կունենանք դրական արդյունք»:

«Փյունիկը» հայկական լեգենդար ֆուտբոլային ակումբ է՝ 16 չեմպիոնական տիտղոսով և 8 գավաթով։ Այս ակումբից են մեծ ֆուտբոլ ճանապարհել Հենրիխ Մխիթարյանին և Հայաստանի հավաքականի ոսկե սերնդի աստղերին։

«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը կարևորել է Բանկի հետ գործակցությունը․ «Հուսով ենք, որ Բանկի հետ համագործակցությունը շատ լուրջ առաջընթաց կապահովի», - ասել է նա:

Գործակցության մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը, Արտակ Դաշյանը և երևանյան թիմի այլ առաջատար ֆուտբոլիստներ։ Ավագյանը, իր հերթին, «Փյունիկը» համարում է իր երկրորդ տունը՝ շեշտելով, որ հենց այս ակումբում հանդես գալու ընթացքում են նրան նկատել և հնարավորություն տվել պաշտպանել ազգային ընտրանու գույները․ «Փյունիկի նպատակները միշտ Հայաստանի առաջնություններում եղել են բարձր, տիտղոսների համար ենք պայքարում, այս տարի նույնպես փորձելու ենք հաղթել չեմպիոնությունը և գավաթը», - ասել է նա։

Ֆասթ Բանկն այս գործակցությամբ շարունակում է ներդրումներ կատարել սպորտի ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter