HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեմա համար 1». Ջրանջատումները, Վեոլիան և Կառավարության միջամտությունը

2026 թվականի փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակեց ջրամատակարարման այս տարվա գրաֆիկը։ Ընկերությունից հայտնեցին, որ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը խմելու ջուրը կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը կանջատվի: Այս հայտարարությունը դժգոհության ալիք առաջացրեց։

«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կպատմենք, թե ինչու է Հայաստանում շուրջօրյա ջրամատակարարումը երազանք:

Մեկնաբանություններ (3)

Սարգիս
Իսկ երբեվիցե մտածել եք՝ ջրաշխարհը հենց սկսում է աշխատել(ի դեպ մայիս ամսվանից մինչեվ սեպտեմբեր)մասիվում ջուրը տալիս են մի երկու ժամով իսկ մնացած համայնքներու ժամով կամ ընդհանրապես չի լինում կամ երկու օրը մեկ:Ահա որտեղ է թաքնված ձկան գլուխը:
Մարիաննա Շահինյան
Այցելեք "Վեոլիա ջուր"-ի կայքէջը, և ամեն ինչ պարզ կդառնա՝ անբովանդակ ինքնագովազդով զբաղվող այդ հիմնարկի մասին։ Գլամուր կեցվածքով ու հագուստով տնօրինուհի, ով հանդիպում է մեկ այլ մտքի տիտանի հետ․․․ Այդ ընթացքում թաղի կոյուղաջրերը միգուցե ձեր տուն են լցվում։ https://www.veolia.am/hy
Տարոն Մարգարյան
Վեոլիա ջուր ընկերությունն արդեն 15 տարի է՝ փորձանք է դարձել հայաստանյան հասարակության համար։ Ընկերությունը, բացի Veolia անվանումից, ֆրանսիական նույնանուն ընկերության հետ կապ չունի, սա հայկական ընկերություն է, հայկական բարքերով, անպատասխանատվությամբ ու անճարությամբ։ Բայց ընկերությունն ունի տնօրինություն՝ ֆրասնիական աշխատավարձով, վարչական անիմաստ ծախսերով։ Փորձեք հանդիպել գլխավոր տնօրենի հետ։ Ավելի հեշտությամբ Վատիկանում Հռոմի պապի հետ կհանդիպեք, քան Մ․ Շահինյանի հետ։ Մի երկրում, որտեղ խմելու ջրի պակաս չկա, բայց բազմաթիվ գյուղեր անջուր են, ջրանջատումները՝ մշտական ու անկանխատեսելի։ Երբ է այս անճարությունը և անպատասխանատվությունը վերջ գտնելու, քանի տարի հետո? Իսկ այդ անճարության ու անպատասխանատվության համար մենք բոլորս ՎՃԱՐՈՒՄ ենք, որ ընկերության տնօրինությունն փառահեղ աշխատավարձ ստանա, կոնֆերանսներ կազմակերպի, գործուղումների գնա, գունավոր հաշվետվություններ ցուցադրի։ Իսկ ջուրը.... Դե համակարգը մաշված է, ինչ անենք․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter