
Փաշինյանը՝ ի պատասխան ՀՅԴ-ի
Հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը տնտեսական, քաղաքական մոտեցումներով իշխանություններից ոչնչով չի տարբերվում, Դաշնակցության ղեկավարներից մեկը երեկ կոչ է արել, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միանան, որպեսզի ժողովրդին պարզ լինի՝ ում դեմ պայքարել՝ առաջինի՞, թե՞ երկրորդի:
Այս առնչությանբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ էլ իրենցից որեւէ մեկը չգիտի եւ չի էլ իմանա՝ ինչ է նշանակում միանալ Սերժ Սարգսյանի հետ:
«Դաշնակցությունը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ տարբեր իրավիճակներում միանալու շատ մեծ փորձ ունի: Բայց ես հավաստիացնում եմ, որ այդ փորձի փոխանակման կարիքը մենք չունենք»,- հավելում է «ՀԺ» գլխավոր խմբագիր Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել