«Հայկական ժամանակ». տանն են բուժվում
Նախօրեին դաժան ծեծի ենթարկվելուց հետո մարմնական վնասվածքներ ստացած Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ «Բոդոլի» հարազատները հիվանդանոցից դուրս են գրվել ոստիկանների պահանջով: Երեկ այս մասին «ՀԺ» թղթակցին պատմեց Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի հարազատների կողմից դաժան ծեծի ենթարկված Անուշ Չիթչյանը՝ «Բոդոլի» քույրը:
«Մամայիս, տատիկիս սրսկումներ արեցին, հետո մեզ ուղեկցեցին հիվանդասենյակ: Մենք բուժումից չենք հրաժարվել, պետք է մնայինք հիվանդանոցում, բայց ոստիկանները եկան, մեզ հիվանդանոցից տարան քաղմաս»,- երեկ պատմեց Անուշը ու պնդեց, որ իր ընտանիքի անդամները լուրջ վնասվածքներ ունեն և այժմ բուժումը շարունակում են տանը:
Չիթչյաններին դաժան ծեծի ենթրակելու փաստի առթիվ ոստիկանությունը երեկվա դրությամբ քրեական գործ չէր հարուցել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել