HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». արժանի հակահարված

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու թեմային ու հայտարարել, թե հատուկ հանձնարարություն ունի տալու ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին:

«ՉԻ» - Չհասկացանք, հիմա Գորիկ Հակոբյանը պիտի բանուգործը թողած «թիթեռ նկարի՞»: Առանց այն էլ մարդը քունուդադար չունի, «Զվարթնոց» օդանավակայանում ինը ամսական տեռորիստներից կազմված ահաբեկչական հանցախմբեր է բացահայտում ու արտաքսում Թուրքիա՝ դրանով իսկ ապահովելով մեր ազգային անվտանգությունը:

Ուրիշ բան, եթե ադրբեջանցի այդ մարդասպանը պատահաբար հայտնվի «Զվարթնոցում»: Այ, այդ դեպքում մեր հատուկ ծառայություններն արժանի հակահարված կհասցնեն ոսոխին (այսինքն՝ ունեցած-չունեցածը ձեռքից կառնեն ու կարտաքսեն երկրից):

Ինչ վերաբերում է Հունգարիայի կառավարությանը, որն ադրբեջանցի մարդասպանին սիրով հանձնել է Ադրբեջանին, ապա ճիշտ կլինի, եթե Էդուարդ Նալբանդյանն իր հունգարացի գործընկերոջից խռովի: Միևնույն է՝ ուրիշ բանի ընդունակ չէ:

Մեկնաբանություններ (1)

narek
Մեկնաբանությունը...Ես կարծում եմ, մեր մեջ դեռ կան Թեհլերյաններ, որքան ել որ արևմուտքից հովանավորող ԳՌԱՆՏԱԿԵՐ մեր ստոր հայրենակիցներից որոշ վիժվածքներ, որոնք իրենց գիտնական կամ առաջադեմ են համարում ու որոնք պատրաստ են 2 ԱՄՆ դոլլարով իրենց մամաի ինտիմ նկարներն էլ ուղարկել ՊԵՏ-ԴԵՊ փորձում են սպանել ջահելների մեջից ազգայինը ու հայրենասիրությունը: Թասիբի հարցա: միակ ճանապարհը սաֆարովին թեկուզ ընտանիքով գնդակահարել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter