HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». երեկ հիասթափության օր էր Տիգրան Մուկուչյանի համար

Երեկ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում հրավիրված խորհրդակցությունն անցել է բավական լարված: Սկզբում մասնակցել են միայն Արդարադատության խորհրդի անդամները, ապա Սերժ Սարգսյանը խնդրել է ԱԽ քարտուղարին դուրս գալ և հրավիրել ՀՀ քրեական վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Թե ինչ է խոսվել փակ դռների հետևում, հայտնի չէ:

Դատական համակարգին առնչվող միայն մի մանրամասն «Հրապարակն» իմացավ. «Հրապարակի» աղբյուրն ասում է, որ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ողջ օրը սպասել է, որ ՀՀ նախագահը հրաման է ստորագրելու. իրեն նշանակելու է վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանի փոխարեն: Օրվա ավարտին նա հիասթափված է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter