HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 9-ին, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը, որը թմրամիջոցների հարցերով միջազգային գլխավոր և ամենահեղինակավոր միջոցառումն է։

«Հնգօրյա նստաշրջանին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ՝ շուրջ 130 անդամ պետություններից, հարյուրից ավել միջազգային, տարածաշրջանային և հասարակական կազմակերպություններից։

Նստաշրջանի ընթացքում թմրամիջոցների համաշխարհային խնդրի, դրա հասցեագրմանն ուղղված քաղաքականության և միջազգային համագործակցության շուրջ քննարկումները զուգորդվելու են ոլորտին վերաբերող կարևորագույն նորմատիվ որոշումների ընդունմամբ։

Հանձնաժողովը կքննարկի թվով հինգ բանաձևերի նախագծեր, որոնց նպատակն է, մասնավորապես, խթանել ջանքերը սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների վաղ կանխարգելման և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև դրանց արտադրության և շրջանառության համար սարքավորումների և մատակարարման շղթաների ապօրինի շահագործման կանխարգելման ուղղությամբ, ամրապնդել հանրային առողջապահության համակարգի արձագանքները և այլընտրանքային զարգացման ծրագրերը։

Հանձնաժողովը քննության կառնի նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները թմրամիջոցների վերահսկողության միջազգային կոնվենցիաներում նոր նյութերի ներառման վերաբերյալ։

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է նաև ավարտին հասցնել բազմաոլորտ փորձագիտական նոր խմբի ձևավորումը, որն աջակցելու է Հանձնաժողովին կոնվենցիաների կիրարկման վերանայման գործընթացում։

Նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է շուրջ 170 հարակից միջոցառում և 24 ցուցադրություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter