Փաշինյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը, որի ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների շուրջ՝ կարևորելով դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ։
Վարչապետը կարևորել է լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով ճգնաժամի հնարավորինս շուտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղությանը և կայունությանը միտված բոլոր կառուցողական նախաձեռնություններին»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել