Ինչո՞ւ է ԱՊՊԱ-ն թանկացել, երբ ոլորտի վնասաբերության ցուցանիշն իջել է
Անզեն աչքով երևում է, որ Հայաստանում ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է։ Այդ ավտոմեքենաները պետք է ԱՊՊԱ պայմանագրեր կնքեն, հետևաբար ԱՊՊԱ-ի թանկացումը շատերի ընտանեկան բյուջեին է հարվածում։
ԱՊՊԱ բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականին կնքված մեկ ԱՊՊԱ պայմանագրի միջին գինը կազմել է 44 541 դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 10.5%-ով։ «Հետք»-ի տաղավարում ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ փորձել ենք հասկանալ, թե ինչու են գները բարձրանում, հատկապես՝ այն պարագայում, երբ 2025 թվականին ապահովագրական ընկերությունների շահույթն աճել է։
Քաղաքացիներից հավաքագրվող ապահովագրավճարներն էլ ավելի շատ են աճել, քան ապահովագրական ընկերությունների կողմից տրվող հատուցումները։ Դրա արդյունքում ԱՊՊԱ ոլորտի վնասաբերության ցուցանիշը 2025 թվականին նվազել է 5.5 տոկոսային կետով՝ կազմելով 76.3%։
Վաղինակ Եղիազարյանը բացատրում է, որ դրանք բավարար գործոններ չեն եղել սակագների աճից խուսափելու համար։ Քննարկել ենք, թե ինչպես է որոշվում ԱՊՊԱ պայմանագրի գինը, ինչպես են ճանապարհատրանսպորտային պատահաների քանակի ավելացումը, ավտոպահեստամասերի թանկացումը, հատկապես՝ էլեկտրոմոբիլների դեպքում, ԱՊՊԱ-ի թանկացման պատճառ դառնում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել