HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել 

Հանրապետության երրորդ նախագահի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով։ Խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, սակայն նա Հայաստանում չէ, և հայտարարվել է հետախուզում։

Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնեցին, որ դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3֊րդ մասի 3֊րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել):

«Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական հետապնդման հիմքում ընկած է Ալեքսանդր Սարգսյանի 2001-2018 թվականների գործունեությունը։ Մասնավորապես՝ Ա. Սարգսյանը Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետերին դրդել է, որպեսզի իր մոտ թիկնապահ և վարորդ աշխատող անձանց գրանցեն որպես Ռազմական ոստիկանության աշխատակիցներ։ Սակայն, այդ անձինք ծառայության չեն ներկայացել, և նրանց անունով գումարներ են դուրս գրվել։

Նշենք, որ քրեական վարույթը սկզբում քննվել է Քննչական կոմիտեում, այժմ փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter