HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանատանը ՆԳՆ համակարգի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են

Մարտի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որին ներկա է եղել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ գործընկերներին  իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցության և համատեղ գրանցած նշանակալի արդյունքների համար։

Նախարարի խոսքով՝ հայ-ամերիկյան գործընկերությունը չի սահմանափակվում միայն ՆԳ նախարարության բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ծրագրերի իրագործմամբ․ այն ընդգրկում է նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտը՝ ապահովելով կոնկրետ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ սերտ փոխգործակցություն։

Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Քրեական ոստիկանության կարողությունների զարգացման ուղղությամբ ամերիկյան կողմի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ընդգծելով առաջիկայում կիբեռլաբորատորիայի ձևավորման կարևորությունը։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել  սերտ համագործակցության և հանցագործություների բացահայտման գործում ՆԳՆ համակարգի ծառայողների ներդրած ջանքերի համար։

ՆԳ նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև արդյունավետ  համագործակցության և բացառիկ գործողությունների համար մի խումբ ծառայողների հանձնվել են շնորհակալագրեր»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter