HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման կարևորությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter