HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. Էդգար Հախվերդյանը կալանավորվել է, իսկ Կարեն Խաչիկյանը՝ ձերբակալվել

Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող, Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը՝ ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Կարեն Խաչիկյանը գալով տուն, իմացել էր կատարվածի մասին և հորեղբոր որդու՝ Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էին Արսեն Չիչյանի՝ Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել էին նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին:

Օգոստոսի 31-ին որոշումներ էին կայացվել Էդգար Հախվերդյանին և Արսեն Չիչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:

Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիչյանի տնից՝ 3 փամփուշտ:

Օգոստոսի 31-ին Էդգար Հախվերդյանը կալանավորվել է, իսկ Կարեն Խաչիկյանը՝ ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (5)

ARMEN
BODOLI @NTANIQI VNASNERI HAMAR INCHI CHEQ GRUM?DAJANABAR CECI EN ENTARKEL.ET BODOLANC POXEROV ASHXATECIN TUN-TEX LCRECIN HIMA NOR EN HISHEL TE OV -OVA?HETO EL KAREVOR@ MARDA U SRA NRA TAK@ QANDOX.AYO HECH EL HAMEMATELI CHE.MI 4 TARI EL KUTEN PET BYUDJEN.HETO INCHS EN UTELU?
garik
Tikin Larisa duk uxaki mi koxmnek nayum greluc 4ishth grek arajnahert bodoli avton 20 000dolaranoca u prito aparik ba Xa4ikyani masin xi'es grum vor toshakaruneri poxerh lapec u et poxerov avtoner arav axperneri hamar gazi kayaner drec te Xa'ikyanic shah unes
Karen
et vostikanutyn@ chi vor achker pakum Serobi dzageri aracneri vra,vor achker pakum Serobi sanikneri katarac brnabarutyan depki vra.hima hishelen vor piti ashxaten?
naira
բավական է հիշատակեք թոշակառուների թոշակներն ու թոշակառուներին.բոլորդ էլ լավ գիտեք, որ այս կյանքում պատահական ոչինչ չի լինում.եթե սերոբը երեխաներին ,,օգնում,,էր ստանալով իր ցանկացածը,ապա Խաչիկյանը հարյուրավոր ախթալեցիների է օգնել թե ուսման թե կրթության հարցերում;Ափսոս միայն վատն եք հիշում;Օլիգարխների բերանից կտրել մարդկանց է բաժանել;Հաստատ Խաչիկյանի եղբայրները միլիոնանոց մեքենաներ չունեն;Եվ հետո միթե կարելի զուգահեռներ անցկացնել մանկապիղծի և Խաչիկյանների միջև; Ամոթ է;
Adelaida
Karen Khachikyanin inchu en dzerbakalel? nra hamar, vor votikanutyunn enqan qyal a, vor chi karoxacel jamanakin haxic ga Serobi dzgeri? Um tun mtnein, jardein, pshrein, erexeqin u knoj@ vaxecnein, vor chgnaar dranc haxic gar... u sa arajin angam cher... mi nenc el mardu en dzerbakalel` Karen Khachikyanin, hamest, normal mardu.... es vostikanutyan@ petq a crenq... mez petq chen iranq, mek a voch mi ban chen anum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter