Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԶԲ վարչության նախագահին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը կարևորել է բանկի համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ բիզնեսի զարգացման համար ստեղծվող հնարավորությունների տեսանկյունից։
Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի հեռանկարներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱԶԲ հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել