ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի ներմուծման փորձը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օրերս ԻԻՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարը մուտք է գործել «Ագարակ» մաքսային անցման կետ:
«Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ, թեպետ վարորդի կողմից բանավոր հարցման ժամանակ հերքվել էր մաքսային հսկողությունից թաքցված կամ հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության փաստը: Մաքսային անցման կետի շվաքարանում, վարչության մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի աշխատակիցների իրականացված մաքսային զննության արդյունքում, կիսակցորդի բեռնախցիկի միջից հայտնաբերվել է չհայտարարագրված 10760 տուփ տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:
Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, հայտնաբերված ծխախոտային խմբաքանակն առգրավվել է: ԻԻՀ քաղաքացի Մ. Ա-ի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով:
Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել