HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամադրել նույնանուն մշակութային կենտրոն-թանգարանի վերանորոգման համար։ Մեծանուն գրողի անունը կրող կենտրոնում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամն օրերս ամփոփել է հոբելյանական տարին։

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ընդգծել է, որ նմանօրինակ գործակցությունները Մաթևոսյանի պես մեծության ներկայությունն իրականության մեջ դարձնում են առավել կենդանի և զգալի․ «Մաթևոսյանի հոբելյանը պիտի նշեինք և այդ առիթով դիմեցինք բազումներին, և բազումներից քչերն արձագանքեցին, և այդ սակավների մեջ, այդ քչերի մեջ իր առանձնահատուկ տեղը և էական ներդրումն ունեցավ Ֆասթ Բանկը», - ասել է նա: 

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի դահլիճը՝ դարձնելով այն առավել հարմար փոքր ներկայացումների և մշակութային միջոցառումների անցկացման համար։ Նորացված դահլիճում արդեն անցկացվում են գրողին նվիրված շնորհանդեսներ ու մշակութային հանդիպումներ։ 

«Արվեստն ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան», - ասել է Հրանտ Մաթևոսյանը․ արվեստի այս գաղափարի շուրջ են միավորվում մշակութային նախաձեռնություններն ու սոցիալական պատասխանատվություն կրող կառույցները: Ֆասթ Բանկը շարունակում է իր հետևողական աջակցությունը՝ նպաստելով արժեքների պահպանմանն ու ապագա սերունդների կրթությանը։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter