HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-6, այնուհետև՝ 7-10 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-16-ին անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 13-14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6, մարտի 12-15-ին գիշերը 7-10 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter