HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին դասարանցիները Տարոն Մարգարյանին խոստացել են լավ սովորել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, կնոջ և երեխաների հետ այցելել է Երևանի թիվ 177 դպրոց: Տարոն Մարգարյանը ողջունել է սեպտեմբերմեկյան հանդիսավոր տողանի շարված աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:

«Սեպտեմբերի 1-ին մեր երեխաներին դպրոց ուղեկցելը, իմ կարծիքով, ոչ միայն լավ ավանդույթ է, այլ նաև հրաշալի առիթ թեկուզ կարճ ժամանակով դպրոցական տարիները վերհիշելու համար: Իսկ այն, որ մեզ համար դպրոցը եղել է հարազատ տան նման, վստահ եմ, համաձայն եք բոլորդ: Ու հենց այս զգացումն է, որ առաջին հերթին կուզեի մենք՝ ծնողներս, փոխանցեինք մեր երեխաներին, ինչը հաստատ շատ մեծ նշանակություն կունենա ուսման հանդեպ նրանց վերաբերմունքի հարցում: Լավ կրթություն և հայեցի դաստիարակություն ստացած սերունդն է ապահովելու մեր երկրի ապագան։ Մեր վաղվա օրը հենց այս երեխաների ձեռքերով է կերտվելու, և նրանք են շենացնելու մեր երկիրն ու մեր սիրելի մայրաքաղաքը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ նա շրջել է դպրոցի բոլոր առաջին դասարաններով, զրուցել փոքրիկների հետ: Երեխաները քաղաքապետին խոստացել են լավ սովորել: Տարոն Մարգարյանը շրջել է նաև դպրոցի այլ դասասենյակներով, ծանոթացել շենքային պայմաններին և մեկ անգամ ևս վստահեցրել ծնողներին ու ուսուցիչներին, որ ուսումնական հաստատությունների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը լինելու է շարունակական: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter