Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։
«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները մարտի 12-ին՝ ժամը 14։55-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։
Խուզարկության արդյունքում քաղաքացու մոտից հայտնաբերվել է փաթեթ: Վերջինս հայտարարել է, որ փաթեթում առկա է հերոին տեսակի թմրամիջոց։
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են նաև վերոնշյալ քաղաքացու մեքենայում գտնվող երկու այլ անձինք՝ տվյալ մեքենայում թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել