Դանակահարություն՝ սեպտեմբերի 1-ին
Այս առավոտ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 միջնակարգ դպրոցում որդուն առաջին անգամ դասի բերած 29-ամյա Սասուն Սաֆարյանը (հաշվառված է «Նորք» հոգեբուժական կլինիկայում), դպրոցի բակում հանդիպելով կնոջը, որը նույնպես եկել էր տղայի գիտելիքի օրվան մասնակցելու, նրան քաշել-տարել էր հարևան շենքի բակը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և տոնը վերածել հաշվեհարդարի՝ քաշքշուկ, ի վերջո, դանակահարություն:
Բարեբախտաբար, ոստիկանները հստակ գործողությունների շնորհիվ ոչ միայն կասեցվել են Սաֆարյանի հետագա գործողությունները, այլև հանդիսության մասնակիցները չեն իմացել՝ ինչ կատարվեց, միջոցառումը չի ընդհատվել:
Տուժած կինը ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Սասուն Սաֆարյանը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով ոստիկանության կարգախմբերն այսօր և առաջիկա ողջ ամսվա ընթացքում ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանրապետության դպրոցների մոտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել