HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով

«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հաղորդում է, որ մայրաքաղաքում մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 20-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Մարտի 15-ցերեկը, 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter