Ասիական երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ԱԳՆ-ն ներկայացրել է իրավիճակի թարմացում
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի միջոցով առկա են հետևյալ թարմացումները՝
- Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, ովքեր նախատեսում են մեկնել ավելի ուշ: Նյու Դելիում դեսպանությունը ստանում է փոքրաթիվ զանգեր՝ հիմնականում տեղեկատվություն ստանալու նպատակով:
- Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր և օրերս կմեկնեն։ Մյուսներն առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։
- Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։
Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել