HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8-րդ հարկ․ ովքեր ձախողեցին ԱՆԻՖ-ի ծրագիրը

«Հետք»-ը փոդքասթների շարք է սկսում, որտեղ քննարկվելու են արդեն իսկ հրապարակված լրագրողական հետաքննությունները։ Շարքի առաջին թողարկմանը «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, լրագրողներ Վահե Սարուխանյանն ու Տիրայր Մուրադյանը քննարկում են ԱՆԻՖ հիմադրամի գործունեությունը։  

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-ի) վերաբերյալ «Հետքում» մի շարք հոդվածներ են հրապարակվել, որոնք բացահայտում են ներդրումային ֆոնդի կասկածելի գործարքները։ Մեր հրապարակումներից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել, հետախուզվում է ֆոնդի նախկին տնօրենը։

Մեկնաբանություններ (1)

Տարոն Մարգարյան
Հարգելի ՀԵՏՔ և հարգելի լրագրողներ, չէ, ֆորմատը վատը չի, դիտողներ հաստատ կան, մեկը՝ ես։ Ես "բարդ" գրված նյութն էլ եմ կարդում, փոդքաստն էլ եմ լսում։ Հարցը ֆորմատը չի, այլ բովանդակությունն է։ Մի անդրադարձ Արմեն Սարգասյանին․ ԱՆԻՖ-ի ամբողջ կառավարումը, անուղղակի կերպով, իրականացվել է Արմեն Սարգսյանի կողմից՝ Դ․ Փափազյանի միջոցով։ Ուշագրավ իրավական կապ կա Արմեն Սարգսյանի, որպես ՀՀ նախագահի, նրան վերաբերվող քրեական գործի, մի կողմից, և Ա․ Սարգսյան նախագահի կողմից ստարագրված բոլոր հրամանագրերի, փաստաթղթերի, մյուս կողմից, իրավական հիմնավորվածության միջև։ Եթե կա քրեական գործ՝ այն հիմքով, որ Ա․ Սարգսյանը հենց սկզբից չէր կարող լինել ՀՀ նախագահ՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով, ինչը ուղիղ դիտավորությամբ կատարված հանցագործություն է, ապա նրա ամբողջ "նախագահական" գործունեությունն ապօրինի է, դրանից բխող հետևանքներով։ Այսինքն՝ ՀՀ պետական իշխանությունն այդ ժամանակահատվածում ապօրինի և հակասահմանադրական է եղել։ Հետևաբար, իրավական ակտերը, որոնք նա ստորագրել է, իրավական ուժ չունեն։ Այն դատավորներին, ում նա նշանակել է, դատավոր չեն։ Վերջիններիս կայացրած դատական ակտերը, եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, մեր հայաթի Վաղոն էլ կարող է կայացնել։ ԱՆԻՖ-ից շեղվեցի, բայց պոդքաստի արժեքը այն է, որ կոնկրետ թեմայի հետ կապված, կարելի է խոսել ամեն ինչի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter