HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանը պատճառված 2.6 մլրդ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը չի վճարել 2 մլրդ 637 մլն 734 հզր 909 ՀՀ դրամ հարկային պարտավորություն։ 

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  ընկերության կողմից ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter