HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերը և դրա բարելավմանը միտված միջոցառումները։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ներկայացվել են մանրամասներ տարբեր ուղղություններով արձանագրված հաջողությունների և այն ուղղությունների վերաբերյալ, որոնց շուրջ դեռևս կան բացեր և անհրաժեշտ է քայլեր իրականացնել։ Անդրադարձ է կատարվել նաև այն գործողություններին, որոնք կնպաստեն բարեփոխումների շարունակական իրականացմանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավման վերաբերյալ, առաջարկություններ և դիտարկումներ ներկայացրել վերոնշյալ ուղղությամբ արդյունավետ և հետևողական աշխատանք իրականացնելու շուրջ:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումների հետևողական իրականացման ուղղությամբ մոտիվացիոն մեխանիզմների ներդրումը: Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել ինստիտուցիոնալ լուծումների ներդրման ուղղությամբ քննարկումներն ու ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter