2016թ. Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման աշխատանքներում առկա են եղել թերություններ․ ՔԿ
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել է, որ 2016թ. Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են եղել թերություններ։
«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ շինարարական ընկերության կողմից ջրագծերի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված կարգով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված ապրանքների փաստացի չափերը դրանց վերաբերյալ փաստաթղթերում նշված չափային մեծություններին չեն համապատասխանում, ինչի հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 8 մլն 232 հզր 565 դրամ։
Քրեական վարույթի նաախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել