HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու՞ Սաֆարովը հայտնվեց հայրենիքում

«Հետքի սրահում» հաղորդաշարի հյուրը 2004 թ. Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանն է: Քննարկման թեման մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն է Ադրբեջանին, ինչը զայրույթի եւ միաժամանակ հիասթափության մեծ ալիք բարձրացրեց ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում:

Այդուհանդերձ, փաստ է, որ հանցագործն արդեն Բաքվում է՝ իր հայրենիքում: Որտե՞ղ է թերացել Հայաստանը՝ իշխանությունները, դիվանագիտական կորպուսը, հանրությունը, ինչի հետեւանքով Հունգարիան մեկ տարուց ավելի գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ ու հանձնել Սաֆարովին: Որո՞նք պետք է լինեն ՀՀ-ի հետագա քայլերը ստեղծված իրավիճակում: Այս եւ այլ հարցերի պատասխաններ՝ հարցազրույցում:

    

Մեկնաբանություններ (5)

karen
Ինչու՞ Սաֆարովը հայտնվեց հայրենիքում. հարցազրույց փաստաբան Նազելի Վարդանյանի հետ- worovhetev hayreniq@ tqats 4uni ir zavaki vra, angam ete na mardaspan e! Adrbejann aveli heshtutyamb tqats uni bolor mnacatsneri u nranc kartsiqi vra!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բայց ԻՐԱԿԱՆՈՒՄ այսօր միջազգային հարաբերությունները կառավարվում են նավթի/գազի ու նավթա-դոլարի կողմից: Ինչքան ՄԻԱՄԻՏ ազգ եք դուք այդտեղ. ամբողջ պատմության մեջ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ փեշքեշ են արել հանուն նավթի. 1905-1906 թ թ.-ի Հայ-թաթարական կռիվներից սկսած մինչև Սումգայիթ/Բաքու(1988) և 31.08.2012: Ե՞ՐԲ ՊԻՏԻ վեր կենաք ձեր ՔՆԻՑ: Մի՞թե դեռ սպասում ու հավատում եք «արդարադատ» դատավորների: ՓԱՍՆ այն է, որ Ռ.Սաֆարովն Ադրբեջանում է արդեն- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՎԵՑ: Խաչքարների պես անհետացավ Արաքսում. փրփուրներ: ԲԱՅՑ սա նաև ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏՄԱԿԱՆՆ ՊԱՀՆ է Հայաստանի համար ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը (1992,1994,2008): Միջազգային իրավունքը և միջազգային հանրությունը ՀԱՐԳՈՒՄ է նրան,ով առաջինն ԻՆՔՆ ԻՐԵՆ է հարգում: Վերջապես ՊԻՏԻ բարձրանալ վերաթոռային շահերից.վերջիվերջո,բոլորս մահկանացու ենք:
Մի հայրենասեր լրագրող
Դատապարտելի է ՀՀ ուժային նախարարությունների, ԱԳՆ-ի, հատկապես Վիեննայում ՀՀ դեսպանության պասսիվ վերաբերմունքը տվյալ խնդրի շուրջ: Մյուս կողմից էլ ակտիվություն ցուցաբերելու համար ինձ ծանոթ դիվանագետներից ոմանք ասում են գումար չկա, / մոտովորապես այնքան ինչքան ՀՀ ԱԳ նախարարը ծախսել է վերջին 2 շաբաթների գործուղումների վրա մոտ 120-150 հազար դոլար/ քանի որ ԱԳՆ-ից գործուղման են մեկնում միայն ԱԳ նախարարը, 2-3 թիկնապահները /անիմաստ/, 1-2 չամադան բռնողները /անիմաստ/, 1-2 պապկեն պահողները/անիմաստ/, լուսանկարիչներն ու օպերատորները, որից հետո տեղակալները և մեկ-մեկ էլ վարչության պետերը: Մյուսների մասին տեղեկություններ չկան, ականջդ կանչի Վարդան Մինասիչ: Մարդիկ կան վերջին անգամ նրա օրոք են գործուղման մեկնել: Սա ի միջայլոց, ՀՀ կառավարության ղեկավարի համար, կարող ա չգիտի, որ թիկնապահներն ավելի շատ են ճամփորդում քան դիվանագետները: Ամեն դեպքում ՀՀ նախագահը ճիշտ որոշում է կայացրել Հունգարիայի հետ խզել դիվանագիտական հարաբերությունները և միջազգային հանրությունից էլ հստակ պահանջել է համարժեք գնահատական տալ Եվրամիության և ՆԱՏՕ անդամ այդ երկրի քայլին: Հաջորդ քայլով պետք է պատժվեն ՀՀ պատկան մարմինների այն պատասխանտուները, ովքեր տեղյակ են եղել Ադրբեջան-Հունգարիա գաղտնի բանակցություններից և քայլեր չեն ձեռնարկել: Սա արդեն լուրջ խնդիր է, եթե չպատժվեն, ապա մյուսների համար հետագայում դաս չի լինի, որ ցանկացած հարցի նկատմամաբ պատասխանատվության մեծ չափաբաժնով մոտենան: Կայքերից 7օրը գրել էր` Անհասկանալի է, թե ինչ դատողությունների շնորհիվ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը և վերջին վեց տարիների ընթացքում Հունգարիայի դեսպան, այսօր ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը վստահել են հունգար կոլեգաներին և չեն դիմել պատշաճ միջոցների սպասվելիք ակտը կասեցնելու համար: Պետք է Հունգարիայում հավատարմագրված ներկայիս դեսպան Արաման Կիրակոսյանը ետ կանչվի, ՀՀ ԱԳ նախարարի նման հարցերով խորհրդականը պատժվի և թող հրապարակավ տեղեկացնեն կատարած աշխատանքի մասին: Իսկ հիմա կարծում եմ ամենալավ առաջարկությունն արել է հարգելի Վազգեն Մանուկյանը` «1-ին` դադարեցնել բանակցություններն Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, 2-րդ` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և 3-րդ` Հայաստանի ու Ղարաբաղի միջև կնքել ռազմական դաշինք»: Շնորհակալություն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(3) - Ճիշտ է: Մի ավելացումով. ինչ որ Վազգեն Մանուկյանն է ճշտորեն առաջարկել,դա տարբեր մարդիկ (այդ թվում նաև ես) արդեն ՏԱՐԻՆԵՐ է,որ ասում ենք: Հարցն ուղղակի այն է,որ 1994թ.-ից սկսած ՀՀ-ի իշխանական կլանը Արցախի ԵՆԹԱԴՐԱԿԱՆ պատերազմի վերսկսումը օգտագործել/օգտագործում է մասսաներին իրենց ցանկացած ձևով մանպուլիացիա անելու համար՝ իշխանության գալու/մնալու նպատակով: «Եթե ճանաչենք ԼՂՀ-ի անկախությունը, մեզ վրա Ադրբեջանը պատրվակ կունենա պատերազմ սկսելու» ԱՆՀԻՄՆ ու ԱՆՀԵՌԱՏԵՍ դրույթի ամբողջ դիմակը ՊԱՏՌՎԵՑ Ռ.Սաֆարովի այս դեպքով,որը ԲԱՑԵԻԲԱՑ ու ՄԻԱՆՇԱՆԱԿ ցույց տվեց ներկա իշխանության և իրենց ղեկավարած իշխանական կառույցների ԻՐԱԿԱՆ ադյունավետության աստիճանը: ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑՆ այս պահին սա է. ՀՀ-ի իշխանությունները էլի կընտրեն իրենց աթոռները,թե՞ կընտրեն ազգի շահը և կիրականացնեն վերոհիշյալ 3 կետերը:
Artyom
Safarov@ haytnvec Adrbejanum, vorovhetev Mer gekavarutyun@ voch profesional,animast kadreri havakacu e voronk giten te irank irancic esim inch en nerkayacnum.Bolorn irenc gorcer@ toghac aravotic minchev ush gisher tarvac en serjin hachoyanalov ev nra vlast@ pahelov. KGB-n poxanak aravotic gisher mtaci @ndimutyan masin aveli lav kliner mi kich mtacer senc baneri masin, chem xosum el urac glux ev kolot artgorcnaxarari masin, vor@ giti te ink@ esim mi inch profesional u krtvac mard e ayl inch kompleksavorvac ev partvac mard e.Mi xoskov inch asem uzum em shat ban asem bayc mi kerp indz zspum em bayc mi ban kasem unenk en inch unenk ev unenk en inchi arjani enk ayskan@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter