HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «ԲարՔեմփ Երևան 2011»-ը

ՏՏ մոտ 500 մասնագետ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, բլոգերներ, օնլայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ հունիսի 4-5-ը կհավաքվեն Երևանում` մասնակցելու «ԲարՔեմփ Երևան 2011» ոչ պաշտոնական կոնֆերանսին: Երևանում` Ամերիկյան Համալսարանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում, անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանում և աշխարհում համացանցային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի զարգացումները:

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիքոն Վելլեյում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ Այն նաև անվանում են (չ)կոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։

«ԲարՔեմփ Երևան 2011»-ի հովանավորներն ու աջակիցներ են Բիլայնը, Ինտերնյուսը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, ՅուԷսԷյԱյԴիի ֆինանավորմամբ, Օպերա Սոֆթվերը, Դիմ Քոմունիքեյշնսը և ՊանԱրմենիան․նեթը:

«BarCamp շարժումը շատ արագ ճանաչվածություն է ձեռք բերում տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիաների մասնագետների շրջանում: Դա զարմանալի չէ, քանի որ «չկոնֆերանսի» ձևաչափը հավասարեցնում է կորպորացիաների ղեկավարներին և շարքային օգտագործողներին, սկսնակ և հազարավոր ընթերցող ունեցող բլոգերներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter