HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին. «Մեզ վրա բարձրացված ձեռքը պարտավոր ենք մենք կտրել»

Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան անհապաղ ներում շնորհելու՝ միջազգային իրավունքի առումով աննախադեպ իրողության առիթով անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը.

ա. Պատմական փորձով մենք վաղուց համոզվել ենք, որ պետություններն առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական-տնտեսական շահերով: Եթե իրենց ձեռնտու է, թքած ունեն միջազգային իրավունք, հումանիզմ, բարոյականություն հասկացությունների վրա: Մեր խնդիրները պարտավոր ենք մենք լուծել, մեզ վրա բարձրացված ձեռքը պարտավոր ենք մենք կտրել: Ուրիշներին մեղադրելը, ուրիշներից արդարություն հայցելը, հայտարարված միջազգային իրավունքի գործադրում պահանջելը թերևս անհրաժեշտ, բայց մեծ հաշվով անհեռանկար զբաղմունք է: Անկախության վերականգնումից հետո, ցավոք, մենք չենք կարողացել այս օրինաչափությունն ու մտածողությունը պետական հիմքերի վրա դնել:

բ. Որ Ադրբեջանի ազգային հերոսը քնած ժամանակ մարդուն կացնահարած ողորմելին է, իրենց խնդիրն ու դժբախտությունն է:

գ. Որ վերջին տարիններին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ, մեծացնում է ազդեցությունը միջազգային ասպարեզում, իր շահերից ելնելով ինքնուրույն քայլեր է կատարում, իսկ Հայաստանը կորցնում է հաշվառելի գործոն դառնալու կարողականությունը, նույնպես իրականություն է:

դ. Հայաստանի Հանրապետության նախագահի օգոստոսի 31-ի կատարած գործողությունները որքան վճռական, սկզբունքային էին, թերևս նույնքան էլ ուշացած: Ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կորպուսը, տեղյակ լինելով հնարավոր զարգացումներից, անկարող է եղել կանխել դրանք:

Մեկնելով այս հաստատումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է.

1. Այդուամենայնիվ, անհրաժեշտ է պետականորեն ծրագրված հստակ քայլեր ձեռնարկել՝ այս պարտության հետևանքները մեղմելու և միջազգային ասպարեզում կորցրածը ետ բերելու նպատակով:

2. Պահանջում ենք վերատեսության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկել:

3. Պահանջում ենք անդրադառնալ միջազգային հանրության պահանջով հայ-թուրքական արձանագրությունները օրակարգի վրա պահելու քաղաքականությանը և ետ կանչել Հայաստանի ստորագրությունը:

4. Մեր գնահատմամբ, ստեղծված կացությունից ելքը հասարակության լայն շրջանակների, քաղաքական ուժերի, սփյուռքի հետ համագործակցաբար Հայաստանում և հայության մեջ ազգային ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու նախադրյալների ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում և աշխարհում մեծացնել մեր պետականության կշիռն ու ազդեցությունը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
01.09.2012

Մեկնաբանություններ (9)

Վահագն
Այո պետք է կտրել ոչ միայն մեր վրա բարձրացված ձեռքը, այլ մյուսն էլ, ոտքերն ու մյուս մարմնամասերն էլ հետը: Դաշնակներին սրա համար էլ սիրում եմ, դե թող մեկը ասի, որ սխալ բան է ասում դաշնակը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Միայն խոսալ գիտեք: Դուք նույնիսկ չկարողացաք ձեր իսկ կուսակցության անդամ քաղաքապետի թեկնածուին գոնե մի քիչ պաշտպանել ճնշումներից,որ ինքնաբացարկ չտար: Փառք Աստծո, Երևանում նոր բար չեն պայթեցել:
***
Operation Nemesis has to return .. not only empty words.
Vahagn
Վարազ Սյունի, ես դաշնակ չեմ, շատ էլ որ ուզենամ՝ չեմ էլ կարող լինել: Հա ի միջի այլոց, եթե քո գրածով ինձ միայն նկատի ունեիր ՞միայն խոսել գիտեք՞ բառակապակցությունով, և ոչ թե դաշնակներին, ապա ուշադիր եղիր՝ դու որտեղ ես, ես՝ որտեղ: Ի գիտություն նաև քեզ, տեղեկացնեմ, որ ես էլ եմ ափսոսում Կապանի ներկայիս քաղաքապետի համար ստեղծված իրավիճակի կապակցությամբ, բայց դա էլ մեծ հաշվով իմ խնդիրը չէ, այլ նրա կուսակցության ու հենց իրա: Ու վերջում, երբ Կապանի քաղաքապետը ընտրվում էր 2008թ-ին, ես նրա վստահված անձն եմ եղել, ու աշխատել եմ նրա թիմակիցների շտաբում մի ամբողջ զօր ու գիշեր, սկսած բոլոր ընտրական տեղամասերից վերջացրած ընտրատարածքայինով, այդ թվում՝ ընտրել եմ նրան՝ նրա ոչ թե դաշնակ լինելու, այլ արժանիքներ ունենալու համար: Հուսով եմ կռվի չես վերածի մեր ես երկարաժամ ընդհատված ինտերնետային շփումը:
Armenian - American
Varaz Syuni why don't you do .00000009 % of what the ARF does around the world and only then dare to open you stupid big mouth which is stemmed from miles of heinous ignorance. Did they blow up a bar, well most signs shows that they didn't blow up anything except your stupid anti armenian feelings against other Armenians who are model people compared to your unjustified existence.
Hay
ՄԱՀ ռամիլ սաֆարովին. նրան ամեն գնով վերացնել պետք է անցնել կտրուկ վրիժառության: Արդարի արյունը մեզնից վրեժ է պահանջում:
Mher
The ARF - Armenian Rhetorical Federation. What a bunch of opportunistic -conformist hacks. Nothing good has come out of the ARF for decades except for the ungers who went on to join ASALA. There may be some decent members left but the top brass are useless functionaries.
Varaz Syuni (Amsterdam)
Mher(8)- Very true. And what did ASALA achieve actually? Is there even an inch of liberated Armenian soil in Western Armenia?
Varaz Syuni (Armenian)
(10) - Show me tangible results. Besides,I have nothing to liberate as MY ancestors lost nothing.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter