Զղջում և ազատության սպասում․ 10 տարի՝ ազատազրկման մեջ
Գոռ Խաչանյանը 2018թ. դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ երկու անձի սպանության համար: Այժմ պատիժը կրում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
Գոռը քրեակատարողական հիմնարկում զբաղված է՝ շինարարություն է անում և բարեկարգում տարածքը: Նաև ստեղծագործում է: Բանաստեղծությունների ժողովածուում հրապարակվել են նրա ստեղծագործությունները, իսկ առաջիկայում պատրաստվում է վեպ գրել՝ քրեական իրական պատմությունների հիման վրա:
Գոռ Խաչանյանը շուրջ 10 տարի անազատության մեջ է։ Կալանավորվել է 2016թ․-ին։ Ասում է՝ այս տարիներն իրեն փոխել են․ գիտակցել է իր արարքի վտանգավորությունն ու զղջացել է կատարածի համար։ Բայց, մինչ օրս չի համակերպվում պատժի հետ, ասում է՝ խիստ են դատել։ Հույս ունի, որ առաջիկայում վաղաժամկետ կազատվի և կմիանա իր ընտանիքին։
Ազատության մեջ հայտնվելուց հետո աշխատելու է շինարարության մեջ։ «Իմ ձեռքից ամեն ինչ գալիս է, կաշխատեմ»,- ասում է Գոռը։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել