HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը մասամբ կանգնել է

Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը մասամբ կանգնել է։ Քաղաքացիները լուսանկարներ են հրապարակում տարբեր կայարաններից, ուշադրությունը սևեռելով սպասելաժամանակին։

Մետրոն աշխատում է մի ուղղությամբ՝ սովորականից ավելի ուշ-ուշ։ Բազմաթիվ ուղևորներ կայարաններում սպասում են 20-ից ավել րոպե։

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։

«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թարմացում 12:07

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ առաջացած տեխնիկական խափանումը  վերացվել է։

Այս պահին երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter