HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս ֆոն Ռեյին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ շեշտելով, որ ԱՄՀ հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին:

Կարևորվել է ԱՄՀ հետ նոր պահուստային ծրագրի հաստատումն ու դրա լիարժեք իրականացումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի ոլորտում Կառավարության առաջնահերթությունների շուրջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter