HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին Նովրուզի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Այս մասին հաղորդում է Կառավարության 

«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին:

Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա:

Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Գարնան սկիզբն ավետող այս տոնը թող հարատև խաղաղություն և բարօրություն բերի բարեկամ Իրանին:

Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ մեր երկրների հարաբերությունները՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, իսկ մեր հարևան Իրանի ժողովրդին՝ արևշատություն»»։

Նկարում՝ ձախից՝ Նիկոլ Փաշինյան, Մասուդ Փեզեշքիան, Սեյեդ Մոջթաբա Խամենեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter