HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը 48 ժամ է տվել Իրանին Հորմուզի նեղուցի լիակատար բացման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը։

«Եթե այս պահից սկսած 48 ժամվա ընթացքում Իրանը ամբողջությամբ և առանց սպառնալիքների չբացի Հորմուզի նեղուցը, Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի ու կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսած ամենախոշորից»,- գրել է Թրամփը։

Այս գրառումը Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է Երևանի ժամանակով գիշերը մոտ 04:00-ին։

Իրանը Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր արգելափակել է Հորմուզի նեղուցը։ Այդ նեղուցով անցնում էր նավթի ծովային ողջ արտահանման և սեղմված բնական գազի գրեթե մեկ հինգերորդը՝ օրական մոտ 20 միլիոն բարել։

Առևտրաշրջանառության անկումն արդեն իսկ հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճին։ Բացի այդ, ԱՄՆ-ն ժամանակավորապես հանել է ծովում գտնվող նավերում ռուսական, ինչպես նաև իրանական նավթի դեմ պատժամիջոցները:

Լուսանկարը՝ Shawn Thew/EPA/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter