HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ ՄԻՊ

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված «Արևային զանգակներ և ընկերներ» դասական համերգին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Համերգի ընթացքում «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության սաները ներկայացրել են երաժշտական կատարումներ՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։ 

Տեղի են ունեցել նաև «Արևային աչքեր» և «Հայրեր» լուսանկարչական ցուցահանդեսները, ինչպես նաև «Մի հրաժարվիր քո Արևից» և «Տարբեր լինելը թերություն չէ» սոցիալական տեսահոլովակների պրեմիերան։ 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, մասնավորապես, «Արև-երեխաներ» ՀԿ հիմնադիր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նվիրումով իրականացվող այս առաքելությունը մարդկանց կյանքեր է փոխում ու կարևոր ներդրում ունենում ներառական հասարակության ձևավորման գործում։ 

«Աշխարհն այսօր շատ աղմկոտ է, և դա երբեմն հանգեցնում է նրան, որ իրական արժեքները երբեմն աննկատ են մնում: Այդպիսի կարևոր արժեք ու գաղափար է այն, որ բոլորս ունենք բազմաթիվ առանձնահատկություններ, տարբերություններ, ու հենց դրանով էլ աշխարհը կատարյալ է դառնում: Պետք է նկատի ունենանք, որ ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում։ Ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի վարքագիծը լինի այնպիսին, որ ոչ թե պարզապես խոսքերով, այլ իրական գործողություններով նպաստենք հավասար և համերաշխ միջավայրի ձևավորմանը։ Թող այս խորհրդանշական օրը դառնա ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն», - նշել է պաշտպանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter