
Փոխարտգործնախարարը՝ Բաքվի «փորձերի» մասին
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին «Արմենպրեսը» խնդրել է մեկնաբանել պաշտոնական Բաքվի փորձերը՝ արդարացնելու Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանագիրը Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիային համապատասխանությամբ:
«Բաքվի փորձերը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը արդարացնելու Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթներով անհիմն են և նույնքան հրեշավոր, որքան ցմահ դատապատրված մարդասպանին ազատ արձակելն ու մեծարելը: Ադրբեջանի ղեկավարության այս աղաղակող արարքը հակասում է ոչ միայն Կոնվենցիայի հումանիստական նպատակներին, այլ նաև մարդու իրավունքների եվրոպական համակարգի ոգուն:
Դատապարտված են Ադրբեջանի ճիգերը ստվեր գցելու միջազգային իրավական նորմերի վրա և հարմարացնելու դրանք սեփական մարդատյաց, ռասիստատկան «արժեհամակարգին»: Դրանք միայն հավասարեցնում են նողկալի մարդասպանին նրան հերոսացնող Ադրբեջանի ղեկավարների հետ»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Մեկնաբանել