8-րդ հարկ․ ինչպես համայնքային հողերը դարձան Կոնջորյանի հետ կապվող գործարարի սեփականությունը
«8-րդ հարկ» փոդքասթի երկրորդ թողարկումը Աբովյանի և Առինջի համայնքային հողերի սեփականաշնորհման, դրանց կառուցապատման և պաշտոնյաների կողմից այդ շենքերում գույք գնելու մասին է։
«Հետքը» պարզել էր, որ Աբովյանի քաղաքային զբոսայգու մի մասը և Առինջի հողերը դարձել էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ կապվող գործարարի սեփականությունը։ Այդ հողերի վրա գործարարը շենքեր և առանձնատներ է կառուցել։ Կառուցապատողից տներ և բնակարաններ են ձեռք բերել Հայկ Կոնջորյանն ու նրա ընտանիքի անդամները, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանը և այլք։ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի ընտանիքի անդամն էլ դարձել է նույն գործարարի կառուցած շենքում հասարակական տարածքի սեփականատեր՝ կառուցապատողին մինչ այդ օտարելով Աբովյանի զբոսայգու տարածքի մի մասը, որն ավելի վաղ էր Բաբայանի ընտանիքի անդամներին սեփականաշնորհվել։
Փոդքասթում «Հետքի» հրապարակումները քննարկում են «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, լրագրողներ Արմեն Ղազարյանը և Տիրայր Մուրադյանը։
- Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով
- Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի եւ արտոնյալ գործարարի կապը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել