HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Երևանի համար 24 մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային հին շենքի փոխարեն կառուցվում է նորը: Այն հնարավորություն կտա նախկին 3 խմբի փոխարեն ձևավորել 6 խումբ: 80-ի փոխարեն շուրջ 180 երեխա կկարողանա հաճախել մանկապարտեզ:

«Մանկապարտեզի հին շենքն ամբողջությամբ քանդման ենթակա էր, և օգտագործելով այդ հնարավորությունը` մենք որոշեցինք կառուցել նորը՝ ընդլայնելով մանկապարտեզի տարածքն ու հնարավորությունները: Շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով: Իրականում մեր կողմից իրականացվող շինարարական աշխատանքները պետք է լինեն ամենաօրինակելին, որպեսզի մասնավորը նույնպես մեզանից օրինակ վերցնի»,- ընդգծել է քաղաքապետը:

Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Մանկապարտեզի տանիքում կտեղադրվի 20 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կկառուցվի նոր կաթսայատուն, կտեղադրվի ջեռուցման համակարգ։ Շենքն ամբողջությամբ համալրվելու է հակահրդեհային, ջրամատակարարման, ներքին կոյուղու և անձրևաջրերի կոյուղու ցանցով, օդափոխության, տեսահսկման համակարգերով: Նախագծի շրջանակում կբարեկարգվի նաև բակը. կընդլայնվի կանաչ գոտին, կկառուցվի խաղահրապարակ, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ և աղբամաններ, կանցկացվի ոռոգման համակարգ ու արտաքին լուսավորության ցանց»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նկարը՝ էկրանակադր կից տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter