
Ըստ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանը հեռանալ չի կարող
Լրագրողներն այսօր Նիկոլ Փաշինյանին հարցրին, թե արդյոք կիսո՞ւմ է այն տեսակետը, որ եթե Սերժ Սարգսյանը լիներ Ռոբերտ Քոչարյանի պես քինախնդիր, քաղբանտարկյալներն ազատ չէին արձակվի:
Փաշինյանը նկատեց, որ Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ իրականում ոչ մի տարբերություն չկա: Տարբերությունը 2006թ. եւ 2011թ. Հայաստանի քաղաքացու միջեւ է, եւ «սա է ամբողջ խնդիրը»:
Շատ է խոսվում նաեւ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունից հեռանալու կամ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին: Այս կապակցությամբ՝ «ՀԺ» գլխավոր խմբագիրը նկատում է, որ քաղաքականությունից հեռանալն այդքան էլ հեշտ բան չէ:
«Պարոն Քոչարյանն անգամ ցանկության դեպքում չի կարող հեռանալ քաղաքականությունից, որովհետեւ նրան պետք է հանրությունը թույլ տա: Պարոն Քոչարյանը չի կարող օգտվել այդ երջանկությունից, որովհետեւ հեռանալու իրավունք ստանալուց առաջ նա դեռ հանրության շատ հարցերին պետք է պատասխանի»,- ընդգծում է Փաշինյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել